ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Տգետ իշխանավորներն իրենց երկիրը նետում են դիվանագիտական քաոսի մեջ

Տգետ իշխանավորներն իրենց երկիրը նետում են դիվանագիտական քաոսի մեջ
29.06.2023 | 21:46

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ ապուշությունների կարող են գնալ դրածո ու կոլաբորացիոն կառավարությունները, միայն թե ներսում ինչ-որ գործ անելու իմիտացիա ստեղծեն, ասեմ.

Օրինակ, Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի տարածքում անգլերենը պաշտոնապես ճանաչել որպես միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը: Այսինքն, քիչ է, որ անգլերենը ՄԱԿ պաշտոնական աշխատանքային լեզուներից է, այն պետք է հատուկ Ուկրաինայի համար օրենսդրորեն ամրագրել: Հասկանալի է, որ դա արվում է ՄԱԿ մյուս պաշտոնական լեզվի՝ ռուսերենի դեմ, դա իրենց՝ ուկրաինացիների գործն է, բայց ի՞նչ անել իսպաներենի, ֆրանսերենի, արաբերենի ու չինարենի հետ:

Ուկրաինայում դրանց օրենսդրորեն պաշտոնական չընդունելը դիվանագիտական սկանդալ կառաջացնի կամ որոշակի բացասական տպավորություն կթողնի այդ լեզուները կրողների մոտ: Իսկ եթե նաև դրանք ճանաչվեն պաշտոնական՝ կնշանակի, որ բացահայտ հակառուսականություն են տարածում մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար հատվածն այդ լեզվի կրողն է: Դա էլ է իրենց գործը, բայց իսկապես մի տեսակ ֆաշիզմի հոտ է գալիս:

Չեմ զարմանա, որ մի օր էլ Թուրքիան պահանջի թուրքերենին համանման ստատուս տալ Ուկրաինայում, որովհետև պնդում են, որ Ղրիմը թուրքական է:

Այ էսպես են տգետ իշխանավորներն իրենց երկիրը նետում դիվանագիտական քաոսի մեջ ու կրակը գցում իրենց ժողովուրդներին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ